Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 24 » Օսկարը թվիթթերում պատասխանել է երկրպագուների հարցերին

Օսկարը թվիթթերում պատասխանել է երկրպագուների հարցերին


«Չելսիի» բրազիլացի ֆուտբոլիստ Օսկարը թվիթթերում պատասխանել է երկրպագուների հարցերին։

Այս մրցաշրջանում ո՞ր հանդիպումը քեզ դուր եկավ ամենաշատը։

Մեր հաղթանակը «Սուոնսիի» նկատմամբ 5-0 հաշվով։ Մենք շատ լավ էինք խաղում։

Ո՞վ է քո լավագույն ընկերը «Չելսիում»։

Այստեղ ես շատ ընկերներ ունեմ։ Իհարկե կան ֆուտբոլիստներ,ում հետ ես ավելի շատ եմ շփվում,բայց բոլորն էլ ինձ շատ են դուր գալիս։

Ի՞նչ մասնագիտություն կընտրեիր,եթե չդառնայիր ֆուտբոլիստ։

Չգիտեմ։ Ես իմ ողջ կյանքի ընթացքում ցանկացել եմ զբաղվել միայն ֆուտբոլով։

Այս մրցաշրջանում ո՞րն էր քեզ համար լավագույն պահը։

Այս մրցաշրջանում մի քանի լավ պահեր կային,բայց ես կնշեմ «Սուոնսիի» դեմ հանդիպումը, քանի որ ես դարձա 2 գոլի հեղինակ։

Ո՞րն է քո սիրելի ուտեստը։

Բրազիլական ուտեստները։ Հատկապես բարբեքյուն։

Ֆուտբոլից բացի ի՞նչ սպորտ ես սիրում։

Ես սիրում եմ թենիս խաղալ։

Ի՞նչն է քեզ ամենաշատը դուր գալիս Լոնդոնում։

Ես սիրում եմ տանը մնալ,բայց ես նաև սիրում եմ այցելել Լոնդոնի տեսարժան վայրերը ընտանիքիս հետ։ Մենք այցելում ենք այնպիսի վայրեր,ինչպիսիք են Բիգ Բենը և Մադամ Տյուսոյի թանգարանը։ 

Ո՞վ է քո կուռքը ֆուտբոլում։

Կական։ Ես 2 անգամ խաղացել եմ նրա հետ, և նա միշտ եղել է իմ կուռքը։

Ո՞ր թիմին էիր հետևում,երբ փոքր էիր։

Ես հետևում էի «Սան Պաուլուին» Բրազիլիայում։

Ի՞նչ խորհուրդ կտայիր նրանց,ովքեր ցանկանում են դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։

Ես կասեի,որ նրանք շարունակեն խաղալ իրենց ֆուտբոլը և շատ լավ աշխատեն։

Ի՞նչ ես մտածում Էդեն Ազարի մասին։ Դուք լավ ընկերնե՞ր եք։

Ինձ շատ է դուր գալիս Էդենը։ Նա շատ լավ է խաղում։ Եթե շարունակի նույն կերպ,ապա կարող է դառնալ լավագույն ֆուտբոլիստը աշխարհում։

Ո՞վ է ամենաարագ ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում։

Սալահը։ Նա շատ արագ է։

Ո՞րն է քո ամենասիրելի երգը։

Ինձ տարբեր երգեր են դուր գալիս,բայց ես չունեմ ամենասիրելի երգ։

Armchelsea.com


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15