Գլխավոր էջ » 2015 Հունվար 26 » Օբի Միկել. Մեզ համար տարօրինակ է Լեմպարդի դեմ խաղալը
Օբի Միկել. Մեզ համար տարօրինակ է Լեմպարդի դեմ խաղալը
«Չելսիի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը կարծում է, որ երկրպագուները պետք է աջակցեն նախկին թիմակից Ֆրենկ Լեմպարդին: Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Լեմպարդը պայմանագիր կքնեց «Նյու Յորք Սիթիի» հետ, իսկ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձավճարով խաղալու է «Մանչեսթեր Սիթիում»:
-Երկրպագուները պետք է աջակցեն Ֆրենկին: Նա մեր ակումբի լեգենդ է, և ես կարծում եմ` մեր երկրպագուները նրան կողջունեն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում: Մեզ համար տարօրինակ է Լեմպարդի դեմ խաղալը, բայց խաղի ընթացքում մեր ընկերությունը վերանում է: Ընկերական հարաբերությունները կարտահայտվեն եզրափակիչ սուլիչից հետո,-Օբի Միկելի խոսքը մեջբերված է «Tribalfootball.com»-ից:
Հավելենք, որ հունվարի 31-ին` Անգլիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» հյուրընկալելու է երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»:
sport.times.am
Տարածել լուրը`