Գլխավոր էջ » 2012 Հուլիս 28 » Օսկար. «Ես կարող եմ խաղալ բոլոր դիրքերում»
Օսկար. «Ես կարող եմ խաղալ բոլոր դիրքերում»
Բրազիլիայի կիսապաշտպան Օսկարը շարունակում է հանդես գալ օլիմպիական խաղերում բայց, արդեն մտածում է իր նոր թիմի`«Չելսիի» մասին:
«Խաղալ «Չելսիի» կազմում դա պարզապես երազանք է: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ եմ հագնելու կապույտ մարզաշապիկը: Չնայած այս պահին ես կենտրոնացած եմ Օլիմպիադայում Բրազիլիայի հավաքականի ելույթների վրա:
Ես պատրաստ եմ խաղալ բոլոր դիրքերում: Որոշում կկայացնի Ռոբերտո դի Մատեոն:
Իսկ ինչ վերաբերվում է Լոնդոնում հարմարվելուն ինձ համար դա խնդիր չէ, քանի որ այստեղ են հանդես գալիս հայրենակիցներս՝ Դավիդ Լուիզը, Ռամիրեսը, Լուկաս Պիազոնը»
Տարածել լուրը`