Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 4 » Օբի Միկել. Այմարը շատ վտանգավոր է

Օբի Միկել. Այմարը շատ վտանգավոր է


Լոնդոնի «Չելսիի» նիգերիացի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը խոսել է այսօր երեկոյան կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի` «Բենֆիկայի» հետ պատասխան հանդիպման մասին:

«Մրցակցի դաշտում խփած գնդակը մեծ նշանակություն ունի մեզ համար: Դրա շնորհիվ առավելություն ենք ստացել: Սակայն գործը դեռ կիսատ է արված:


«Բենֆիկան» կորցնելու ոչինչ չունի և հենց սկզբից ամբողջ թիմով նետվելու է առաջ»,- կարծում է աֆրիկացի կիսապաշտպանը:


Միկելն այսօր մեկնարկային կազմում հայտնվելու դեպքում խոսք է տալիս ինչպես կարգն է վերահսկել «Բենֆիկայի» արգենտինացի կիսապաշտպամ Պաբլո Այմարին:

«Այմարը պատկանում է այն ֆուտբոլիստների դասին, ովքեր սիրում են գործել հարձակվողների թիկունքից: Նա ամեն պահ կարող է սրել խաղը: Պետք է վերահսկել Պաբլոյին, այլապես դժվարություններ կունենանք»,- եզրափակել է ֆուտբոլիստը:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15