Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Նևիլ. Կոստային պետք չէ որակազրկել

Նևիլ. Կոստային պետք չէ որակազրկել


«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը կարծում է, որ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստային պետք չէ որակազրկել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ խաղի ժամանակ Էմրե Ջանի ոտքին կանգնելու համար: Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական հանձնաժողովը կարող է Կոստային որակազրկել երեք խաղով:

«Իմ կարծիքով Կոստային պետք չէ որակազրկել: Հնարավոր չէ ապացուցել, որ նա ցանկացել է այդպես վարվել: Բացի այդ, նա չէր նայում մրցակցին»,-գրել է Նևիլը Twitter-ի իր էջում:

Հավելենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն հայտարարել է` եթե Կոստային որակազրկեն, լոնդոնյան ակումբը կբողոքարկի այդ որոշումը:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15