Գլխավոր էջ » 2015 Ապրիլ 4 » Մոուրինյու. Մտածում ենք` ինչպես կարելի է տոնել չեմպիոնությունը
Մոուրինյու. Մտածում ենք` ինչպես կարելի է տոնել չեմպիոնությունը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, կարծես, վստահ է, որ իր թիմը նվաճելու է Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը: Պորտուգալացի մասնագետը նշել է, որ արդեն մտածում են` ինչպես կարելի է տոնել հաջողությունը:
-Եթե չեմպիոն դառնանք, կարծում եմ, շրջագայության կմեկնենք այնպիսի երկրներ, որտեղ մարդիկ ուրախությամբ կընդունեն Անգլիայի չեմպիոններին, հանդիպումներ կանցկացնենք: Մենք մտածում ենք, թե ինչպես կարելի է լավ տոնել չեմպիոնությունը:
Շատ մեծ շրջագայություն չի լինի. մեկշաբաթյա ուղևորություն, որի ըթնացքում կլինեն մի քանի այնպիսի խաղեր, որոնք կանցնեն առանց լարվածության: Սակայն մինչ այդ մենք 9 խաղ պետք է անցկացնենք,-Մոուրինյուի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:
Բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` «Չելսին» շրջագայության է մեկնելու Ճապոնիա, քանի որ վերջերս հովանավորչական պայմանագիր է կնքել ճապոնական «Yokohama Rubber» ընկերության հետ:
Հավելենք, որ «Չելսին» այժմ ունի 67 միավոր և 4 միավորով է գերազանցում երկրորդ հորիզոնականում ընթացող «Արսենալին», սակայն «ազնվականները» դեռ երկու հանդիպում էլ պակաս են անցկացրել:
sport.times.am
Տարածել լուրը`