Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 3 » Մոուրինյու. Այժմ չեմ մտածում` երբ և ինչպես չեմպիոն կդառնանք

Մոուրինյու. Այժմ չեմ մտածում` երբ և ինչպես չեմպիոն կդառնանք


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:  Նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է, թե ինչ է պետք իր թիմին չեմպիոն դառնալու համար:

-Առաջնությունում չեմպիոն դառնալու համար մեզ անհրաժեշտ է 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի և դա 9 խաղում: Մեզ համար լավ իրավիճակ է, ցանկացած ակումբ կցանկանար լինել մեր տեղում: Եթե մենք չեմպիոնական տիտղոսը նվաճենք խաղային վերջին օրը, ավելի քան երջանիկ կլինեմ: Սակայն այժմ ես չեմ մտածում, թե երբ և ինչպես դա տեղի կունենա,-Մոուրինյուի խոսքը մեջբերում ենք «Չելսիի» Twitter-յան պաշտոնական էջից:

ԱՊԼ-ի 30-րդ տուրից հետո «Չելսին» 67 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Սթեք Սիթիի» հետ հանդիպումը կայանալու է ապրիլի 4-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 20:30-ին: 

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15