Գլխավոր էջ » 2015 Փետրվար 14 » Մոուրինյոն պատասխանել է «Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագուի նամակին
Մոուրինյոն պատասխանել է «Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագուի նամակին
«Ասթոն Վիլայի» 6-ամյա երկրպագու Ջուդ Բրենսոնի արարքը բիտանական սպորտային լրատվամիջոցների այսօրվա գլխավոր թեմաներից մեկն էր:
Փոքրիկ տղան բաց նամակով դիմել էր «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին` նրան խնդրելով օգնել իր սիրելին թիմին:
«Սիրելի՛ պարոն Մոուրինյո, իմ անունը Ջուդ է: Ես 6 տարեկան եմ և երկրպագում եմ «Ասթոն Վիլային: Դուք իմ սիրելի մարզիչն եք: Խնդրում եմ, չե՞ք կարող արդյոք Դուք մարզել «Վիլան» և Ձեզ հետ բերել Կոստային: Մեզ օգնություն է պետք: Շնորհակալություն, Ջուդ Բրենսոն»:
Ջուդի հայրը` Ֆիլ Ջուդը բրիտանական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է, որ երբ տղան այսօր դպրոցից տուն է վերադարձել անչափ ուրախացել է, քանի որ ստացել է նամակի պատասխանը: Պորտուգալացի մասնագետը Ջուդին ինքնագրով լուսանկար է ուղարկել:
«Իհարկե, Ջուդը սպասում էր, որ այս նամակով Մոուրինյոն կհամաձայնի գլխավորել «Ասթոն Վիլան», բայց նա, անխոս, անչափ երջանիկ է` պատասխանի համար: Մենք այս նկարը կտեղադրենք շրջանակի մեջ և կփակցնենք Ջուդի սենյակում: Հաճելի է իմանալ, որ մեր նամակը կարդացել են, և գուցե Ժոզեն մտածել է «Վիլան» գլխավորելու մասին»,-ասել է Ֆիլ Ջուդը:
sport.times.am
Տարածել լուրը`