Գլխավոր էջ » 2015 Մարտ 14 » Մոուրինյոն Կարրագերի քննադատությունը ծիծաղելի է համարում
Մոուրինյոն Կարրագերի քննադատությունը ծիծաղելի է համարում
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Ջեյմի Կարրագերի և Գրեմ Սունեսի` իր թիմի հասցեին հնչեցրած քննադատությանը: Կարրագերը և Սունեսը քննադատել էին «ազնվականների» պահվածքը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Պարի Սեն Ժերմենի» հետ պատասխան խաղում (2:2):
-Գիտեք` կյանքը շատ տարօրինակ է: Գուցե դիետայից կամ օգտագործած սննադամթերքից է, որ հիշողություն կորուստ է տեղի ունենում: Հասկանու՞մ եք` երբ Ջեյմի Կարրագերը և Գրեմ Սունեսը նման թեմաներ են քննարկում, նշանակում է` նրանք հաստատ խնդիրներ ունեն: Ջեյմին ընդամենը մի քանի տարի առաջ է ավարտել կարիերան և երկու տարվա ընթացքում նա մոռացել է այն ամենը, ինչ արել է խաղադաշտում:
Նույնը վերաբերվում է պարոն Սունեսին, միայն թե նա վաղուց է ավարտել կարիերան: Ես մարզում էի «Բենֆիկան», երբ նա հեռացավ այդտեղից և դրա համար ես նրա մասին շատ բան գիտեմ: Ես կրթություն եմ ստացել և ոչ միայն ֆուտբոլային, ուստի պարզապես կծիծաղեմ տեղի ունեցածի վրա,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:
sport.times.am
Տարածել լուրը`