Գլխավոր էջ » 2015 Փետրվար 6 » Մոուրինյոն կարող է դառնալ առաջին մարզիչը, ով տուգանվել է լռության համար
Մոուրինյոն կարող է դառնալ առաջին մարզիչը, ով տուգանվել է լռության համար
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի առաջին մարզիչը, ով տուգանվել է լռության համար: «Չելսի»-ին արդեն հարցում է ուղարկվել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ և հետո կայացած մամուլի ասուլիսներին պորտուգալացի մասնագետի բացակայության կապակցությամբ:
Մոուրինյոն «լռել» է, երբ Անգլիայի ֆուտբոլի միությունը որակազրկել է Դիեգո Կոստային: Պորտուգալացի մասնագետը զայրացած էր և հրաժարվել է պատասխանել լրագորղների հարցերին «քաղաքայիններ»-ի դեմ խաղից առաջ, ինչը հակասում էր Պրիմիեր Լիգայի կանոններին:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նույնպես բազմիցս վիճաբանել է լրագրողների հետ, բայց Մոուրինյոն առաջինն է, ով կարող է տուգանվել այդ պատճառով:
1in.am
Տարածել լուրը`