Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 28 » Մոուրինյոն հրաժարվում է խոսել Մատիչի հեռացման մասին

Մոուրինյոն հրաժարվում է խոսել Մատիչի հեռացման մասին


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ հրաժարվել է մեկնաբանություն տալ Անգլիայի առաջնության 26-րդ տուրի` «Բյորնլիի» հետ խաղում (1:1) Նեմանյա Մատիչի ստացած կարմիր քարտի վերաբերյալ: Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը կարմիր քարտ ստացավ Էշլի Բարնսի կոպիտ խաղին պատասխանելու համար, իսկ վերջինս անպատիժ մնաց:

-Եթե ես ասեմ, թե ինչ եմ մտածում տեղի ունեցածի վերաբերյալ, ինձ համար վատ կլինի: Չեմ կարող խոսել, քանի որ չեմ ցանկանում ինձ համար խնդիրներ ստեղծել: Գիտեմ, որ ինձ հետ անախորժություններ կլինեն, եթե իմ դիրքորոշմն արտահայտեմ,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15