Գլխավոր էջ » 2015 Փետրվար 23 » Մոուրինյո. Զարմացած եմ, որ չպարտվեցինք
Մոուրինյո. Զարմացած եմ, որ չպարտվեցինք
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր մեկնաբանությունն է տվել Անգլիայի առաջնության 26-րդ տուրի` «Բյորնլիի» հետ խաղի վերաբերյալ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, խաղի ընթացքում գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոը չփայլեց անաչառությամբ, ինչի մասին պորտուգալացի մասնագետն ակնարկել է հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:
-Մատիչի հեռացումը ոչինչ չփոխեց: Ես չորս դրվագ եմ առանձնացրել, որոնց մասին պետք է խոսել: Դրանք տեղի ունեցան 30-րդ, 33-րդ, 43-րդ և 69-րդ րոպեներին: Վերջ, այդ մասին այլևս ոչինչ մի հարցրեք ինձ:
Ինձ պատժում են, երբ խոսում եմ, իսկ ես չեմ ցանկանում պատժվել: Զգացածս նկարագրելու համար անհրաժեշտ են այնպիսի բառեր, որոնք արտասանելու դեպքում ինձ կպատժեն: Եկեք, ավելի լավ է վերջացնենք խոսակցությունը: Չեմ ցանկանում հիմարի տպավորություն թողնել: Զարմացած եմ, որ մենք չպարտվեցինք,-Մոուրինյոյի խոսքը մեջբերում ենք «BBC»-ից:
sport.times.am
Տարածել լուրը`