Գլխավոր էջ » 2015 Մարտ 12 » Մոուրինյո. «Պրեմիեր Լիգան հաղթելու դեպքում մրցաշրջանը հաջողված կլինի»
Մոուրինյո. «Պրեմիեր Լիգան հաղթելու դեպքում մրցաշրջանը հաջողված կլինի»
Երեկ կեսգիշերին Մոուրինյոյի սաները սեփական հարկի տակ ոչ ոքի (2:2) խաղալով ՊՍԺ-ի հետ՝ դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից:
Սակայն պորտուգալացին վստահ է, որ եթե «կապույտներին» հաջողվի նվաճել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսն, ունենալով արդեն հաղթած Լիգայի գավաթ, կարելի է մրցաշրջանը համարել հաջողված:
-Այժմ լացելու կամ ուրախանալու ժամանակը չէ: Պետք է վերլուծել իրավիճակը: Մենք արդեն հաղթել ենք Լիգայի գավաթը և եթե հաղթենք նաև Պրեմիեր Լիգան, ապա այս մրցաշրջանը մեզ համար կարելի է հաջողված համարել:
Ես ոչինչ չեմ թաքցրել, ինձ բանտարկություն չի սպառնում: Բառեր չեմ գտնում նկարագրելու այն ամենն, ինչ զգում եմ, սակայն այժմ ես սպասում եմ առաջիկա խաղին («Սաութհեմպտոնի» դեմ):
Ֆուտբոլը հաղթանակների և պարտությունների խաղ է՝ հաջող և անհաջող օրերով: Ես ցանկանում եմ աշխատել, ցանկանում եմ խաղալ: Մենք այժմ պետք է փորձենք հաղթել Պրեմիեր Լիգան: Հենց դա եմ ասել իմ ֆուտբոլիստներին. «Չընկճվեք, կհանդիպենք վաղվա մարզմանը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
premierleague.am
Տարածել լուրը`