Գլխավոր էջ » 2015 Հունվար 27 » Մոուրինյո. Պետք է մոռանանք «Բրեդֆորդի» հետ խաղի մասին
Մոուրինյո. Պետք է մոռանանք «Բրեդֆորդի» հետ խաղի մասին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է` պետք է մոռանալ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Բրեդֆորդ Սիթիից» 2:4 հաշվով կրած պարտության մասին և կենտրոնանալ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ պատասխան խաղի վրա:-Մայիսին մենք չենք ունենա Անգլիայի գավաթի եզրափակիչ հանդիպում, ուստի մեզ համար կարևոր է դուրս գալ Լիգայի գավաթի եզրափակիչ: Պետք է մոռանանք «Բրեդֆորդի» հետ հանդիպումը և մտածենք այլ մրցաշարի խաղի վրա: Ես տխրել էի, որ չկարողացանք առաջին խաղում հաղթել «Լիվերպուլին», սակայն արտագնա հանդիպման համար վատ արդյունք չգրանցվեց,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «Daily Mail»-ից:
Հիշեցնենք, որ «Էնֆիլդ Ռոուդում» կայացած առաջին խաղում «Լիվերպուլը» և «Չելսին» մեկական գնդակ են խփել, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր, մեկնարկը` 23:45-ին:
sport.times.am
Տարածել լուրը`