Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 25 » Մոուրինյո. Հիասթափություն բառը չի համապատասխանում, ես ցնցված եմ

Մոուրինյո. Հիասթափություն բառը չի համապատասխանում, ես ցնցված եմ


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլում «Բրեդֆորդ Սիթիից» կրած պարտությունից հետո իր հիասթափությունն է արտահայտել: Հիշեցնենք, որ «ազնվականները» պարտվեցին 2:4 հաշվով` խաղի ընթացքում ունենալով երկու գնդակի առավելություն:

-Չեմ կարող ասել, որ շատ եմ հիասթափվել, քանի որ իմ աշխատանքը կատարել եմ հարկ եղածի պես: Ես իմ սաներին նախապատրաստել էի այս խաղին: Ընդմիջման ժամանակ նրանց ասացի, որ հնարավոր է` նման բան տեղի ունենա: Անխոս, պարտության մեջ իմ պատասխանատվությունն էլ կա, սակայն այս երկրում նման արդյունքներ հաճախ են գրանցվում... Բայց ոչ ինձ հետ: Անգլիական ֆուտբոլում առաջին անգամ էի բախվում նման պարտության, սա խայտառակություն է:

Փոքր թիմերը յուրահատուկ մտածելակերպ ունեն: Մրցակցին իմ հարգանք եմ արտահայտում, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Ինչ վերաբերվում է ինձ, ապա հիասթափություն բառը չի համապատասխանում, ես ցնցված եմ,-պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերված է «BBC»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15