Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 21 » Մոուրինյո. «Եթե երկրպագուները ցանկանան, ես կվերադառնամ»

Մոուրինյո. «Եթե երկրպագուները ցանկանան, ես կվերադառնամ»


Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հանդես է եկել անսպասելի հայտարարությունով` պորտուգալական ռադիոներից մեկում: 

«Ես կվերադառնամ այնտեղ, որտեղ ինձ ցանկանում են տեսնել երկրպագուները: Եթե նրանք ուզում են տեսնել դա, ապա պետք է ցույց տան: Ֆրենկ Լեմպարդն ու Ջոն Թերրին ինձ դեռ անվանում են «Բոսս»: Ես «Ռեալի» մարզիչն եմ, սակայն մի պայծառ օր ես կվերադառնամ Անգլիա: Ես զգում եմ երկրպագուների աջակվցությունը, իսկ նրանք զգում էին հաղթանակի ոգին: Մենք` նրանց հետ գտնվել ենք մշտական կապի մեջ:

Ես աշխատում եմ ակումբի և մարդկանց համար, ովքեր ինձ հավատում են: Իհարկե սեփականատերների և ղեկավարության համար: Սակայն երկրպագուների շնորհիվ է, որ ես կարողանում եմ հաղթել: Դա իմ առանձնահատկությունն է: Դրա համար էլ ես յուրահատուկ եմ: Ես զգում եմ, որ ես նրանցից մեկն եմ:»-ասել է Մոուրինյոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15