Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Մոուրինյո․ «Չէի ցանկանում նոր խնդիրներ ունենալ»

Մոուրինյո․ «Չէի ցանկանում նոր խնդիրներ ունենալ»


Ժոզե Մոուրինյոն բացատրել է,թե ինչու է արհամարհել անցած շաբաթ կայացած մամլո ասուլիսը։

«Հիմա ես կարող եմ ինձ կառավարել,բայց անցած շաբաթ չէի կարող։ Չէի ցանկանում նոր խնդիրներ ունենալ։

Մենք մրցավարների դեմ հանդես չենք գալիս։ Մենք գիտենք,որ դա դժվար աշխատանք է։ Բայց իրականությունն այն է,որ բոլորը մեր դեմ որոշումներ են կայացնում, և դա ազդում է արդյունքների վրա։ Իհարկե ես կասկածի տակ չեմ դնում նրանց ազնվությունը»,-ասել է նա։

Ժոզեն նաև խոսել է այն շշուկների մասին,որոնցում ասվում է,որ «Չելսիի» գլխավոր մարզիչը վիրավորել է Ֆիլ Դաուդին՝ անվանելով նրան չափաչանց գեր։

«Այն ինչ ես ասել եմ նրան,մնում է մեր մեջ»,-ասել է Ժոզեն։

Armchelsea.com




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15