Գլխավոր էջ » 2015 Փետրվար 20 » Մոուրինյո. Չէի ցանկանա հանդիպել Բարսելոնային
Մոուրինյո. Չէի ցանկանա հանդիպել Բարսելոնային
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հայտնվելու դեպքում կցանկանար խուսափել կատալոնական «Բարսելոնային» հանդիպելուց.
-Շատ խաղեր են եղել «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի» դեմ։ Մենք հանդիպել ենք տարբեր մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթում, Իսպանիայի առաջնությունում։ Դա չափազանց հաճախ էր պատահում։ Այնպես որ ես հիմա այդքան էլ չէի ցանկանա այդ հանդիպումը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում «A Bola»-ն։
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսին» մրցում է ՊՍԺ-ի դեմ։ Փարիզյան ակումբի դաշտում առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ ահա «Բարսելոնան» ուժերը չափելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
armsport.am
Տարածել լուրը`