Գլխավոր էջ » 2015 Հունվար 7 » Մոուրինյո. Ցանկանու՞մ եք` Ազարը հեռանա Պրեմիեր լիգայից
Մոուրինյո. Ցանկանու՞մ եք` Ազարը հեռանա Պրեմիեր լիգայից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ կիսապաշտպան Էդեն Ազարի նկատմամբ շատ են խախտում կանոնները:
«Նրանք, ովքեր սիրում են Անգլիայի ֆուտբոլը, պարտավոր են սիրել Ազարին: Պետք է մտածել, որ եթե մրցակիցները շարունակեն խախտել կանոններն Էդենի նկատմամբ, իսկ մրցավարներն աչք փակեն, մի օր նա կհեռանա Պրեմիեր լիգայից:
Մեկ խախտում, երկու, երեք, չորս, հինգ, տասը... Նրան հարվածում և հարվածում են, իսկ տղան չի հանձնվում: Դուք ցանկանու՞մ ենք, որ նա հեռանա Պրեմիեր լիգայից: Այո՛, նա չափազանց ազնիվ է խաղում, բայց դա արդեն այլ խնդիր է»,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է բրիտանական մամուլից:
sport.times.am
Տարածել լուրը`