Գլխավոր էջ » 2015 Փետրվար 21 » Մոուրինյո. Ազարը պաշտպանիչներ է խնդրել սրունքի հետին հատվածի համար
Մոուրինյո. Ազարը պաշտպանիչներ է խնդրել սրունքի հետին հատվածի համար
Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է, որ մրցավարները բավարար չափով չեն պատժում այն ֆուտբոլիստներին, ովքեր հաճախակի խախտում են կանոններն Էդեն Ազարի հետ պայքարում:
«Ազարի նկատմամբ հաճախ են խախտում կանոնները: Բայց դա չի նշանակում, որ այդ բանի համար մրցակիցները հաճախ են դեղին քարտ ստանում: Նա սիմուլյացիայի չի դիմում, ինչպես ոմանք, որոնց անունները չեմ նշի: Էդենը ցանկանում է ֆուտբոլ խաղալ, ոչ թե ձգտում է, որ մրցակիցները դեղին կամ կարմիր քարտեր ստանան:
Հպարտանում եմ, որ նա նման կերպ է մտածում: Մրցավարները պետք է հասկանան, որ փոքր խախտումները հաճախ շատ ավելի մեծ են ընդհանուր խաղի պատկերում: Կան խաղացողներ, ովքեր գրոհ ընդհատելու մասնագետներ են: Թիմը կորցնում է գնդակը, իսկ նա խախտում է կանոնները:
Էդենն ինձ խնդրել է, որպեսզի դիմեմ ծանոթիս` կարբոնապատ հատուկ պաշտպանիչներ ստեղծելու հարցով: Ազարը պաշտպանիչներ է խնդրել սրունքի հետին հատվածի համար, ինչպես ձիերի մոտ է: Չէ՞ որ հիմա նրա ոտքերին հատվածում են նաև հետևից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
1in.am
Տարածել լուրը`