Գլխավոր էջ » 2012 Սեպտեմբեր 16 » Մեզ ոչ ոք առաջին տեղից չի կարող հեռացնել
Մեզ ոչ ոք առաջին տեղից չի կարող հեռացնել
Երեկվա մեր թիմի անհաջող խաղից հետո, շատ ենք լսում խոսակցություններ, թե «Չելսին» այլևս ուժեղ չէ և իրենք հիասթափված են «Չելսիից»: Բոլորին ծանոթացնեմ իրավիճակին: Մրցաշարային աղյուսակում այսպիսի իրավիճակ է՝
«Չելսին» իր 10 միավորներով, առայժմ գլխավորում է աղյուսակը:
2-րդ տեղում ընթացող «Մանչեստեր Յունասյթեդը», վերջին խաղերում տոնած հաղթանակներից հետո, 9 միավորով բարձրացավ 2-րդ տեղ:
Իսկ «Արսենալը» իր հաղթանակների շնորհիվ 3-րդն է: Բոլորին ուրախությամբ կարող եմ ասել, որ 4-րդ տուրից հետո, «Չելսին» առայժմ առաջին տեղում է և իր դիրքը չի թողնի: Ճիշտ է, մենք կարող էինք հաղթել «ՔՊՌ»-ին, քանի որ նա այնքանել սարսափելի մրցակից չէր, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ «Չելսիում» էլ խաղում են մսից և արյունից մարդիկ, որոնց համար էլ պարտությունը կամ անհաջող խաղը, սովորական բան է:
Տարածել լուրը`