Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 8 » Մեյրելեշ. «Մեծ պատիվ է «Չելսիի» մի մասը լինելը»

Մեյրելեշ. «Մեծ պատիվ է «Չելսիի» մի մասը լինելը»


«Ֆեներբախչեի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշը խոստովանել է, որ ինքը շատ երջանիկ էր «Չելսիում»: Չնայած նրան, որ «ազնվականների» կազմում նա աստղ չէր, միևնույն է, նրան շատ լավ էին վերաբրվում, իսկ երկրպագուները միշտ աջակցում և սիրում էին նրան, հայտնում է turkish-football.com-ը:

«Շատ մարդիկ չեն հասկանում, թե ինչպիսի պատիվ է հրավիրվել «Լիվերպուլի» և «Չելսիի» կողմից: Հաճախ, իմ դիրքի խաղացողները աննկատ են մնում երկրպագուներն, բայց ոչ մարզչական անձնակազմի համար: Դրա համար «Ֆեներբախչեի» երկրպագուները պետք է հասկակն, որ ինձ ֆանտաստիկ դրիբլինգի և խփած գելերի համար չեն ձեռք բերել, այլ կիսապաշտպանության կենտրոնի հուսալիության համար: Ես պետք է օգնեմ «Ֆեներբբախչեին» նվաճել մի քանի տիտղոս:

«Չելսիում» ես փորձ ձեռք բերեցի: «Սթեմֆորտ Բրիջում» ես հիանալի մրցաշրջան անցկացրեցի, որն ավարտվեց Անգլիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի հաղթանակներով: Սա անմոռանալի մրցաշրջան էր: Ձեզ կասեմ անկեղծորեն, որ ինձ համար մեծ պատիվ է «Չելսիի» մի մասնիկը լինելը: Հիմա ցանկանում եմ «Ֆեներբախչեին» օգտակար լինել:»-ասել է Մեյրելեշը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15