Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 5 » Մատիչը վնասվածք է ստացել Չելսիի հաղթանակը տոնելու ժամանակ

Մատիչը վնասվածք է ստացել Չելսիի հաղթանակը տոնելու ժամանակ


Լոնդոնի «Չելսիի» եւ Սերբիայի հավաքականի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վնասվածք է ստացել Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչում թիմի հաղթանակը տոնելու ժամանակ:
 
Այդ մասին Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Վեստ Հեմին» հաղթելուց հետո ասել է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

-Մատիչի մոտ աննշան վնասվածք է, եւ նույնիսկ առանց որակազրկման նա չէր խաղա: «Ուեմբլիում» տարած հաղթանակը տոնելու ժամանակ նա վնասվածք էր ստացել: Նա կվերսկսի մարզումները մարտի 7-ին եւ հանդես կգա ՊՍԺ-ի դեմ:

Այժմ չափազանց հոգնած ենք եւ արժանի ենք հանգստի առաջիկա օրերին,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15