Գլխավոր էջ » 2015 Մարտ 6 » Մատիչի վնասվածքը հաղթանակը տոնելիս (տեսանյութ)
Մատիչի վնասվածքը հաղթանակը տոնելիս (տեսանյութ)
«Չելսիի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը վնասվածք է ստացել` տոնելով հաղթանակը Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտարարել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
-Մատիչը ոչ շատ լուրջ վնասվածք ունի և անգամ եթե որակազրկված չլիներ, չէր մասնակցի «Վեսթ Հեմի» հետ խաղին (1:0): «Ուեմբլիում» հաղթանակը տոնելիս Նեմանյան ոտնաթաթի վնասվածք է ստացել: Նա կկարողանա մարզվել միայն շաբաթ օրվանից և կմասնակցի «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղին: Այժմ բոլորս շատ ենք հոգնել և արժանի ենք հանգստի,-Մոուրինյոյի խոսքը մեջբերված է «Չելսիի» պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Չելսին» 2:0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ:
sport.times.am
Տարածել լուրը`