Գլխավոր էջ » 2012 Հուլիս 2 » Մատա.«Տորրեսը ֆանտաստիկ ընկերասիրություն դրսեվորեց»
Մատա.«Տորրեսը ֆանտաստիկ ընկերասիրություն դրսեվորեց»
«Ինձ համար ուղղակի անհասկանալի է, թե Տորրեսը ինչու այդ պահին գոլային փոխանցում կատարեց, այլ ոչ թե գոլ խփեց, ինչը վստահեմ նրա մոտ կստացվեր: Ինձ մի պահ թվացել էր, թե Տորրեսը պետք է գնդակով տեղափոխվի կենտրոն և հարվածի, հենց այդպես մտածելով ես ցանկանում էի կտրել Իտալիայի հավաքականի պաշտպանի ճանապարհը, բայց Տորրեսը արեց այն, ինչը ամենաանսպասելին էր: Տորրեսը ավելի ճիշտ կաներ եթե գոլ խփեր, քանի որ այդ գոլը նրան ռմբարկուների պայքարում միանձնյա առաջատար կդարձներ, բայց նա ավելի բարձ գնահատեց ավելի թանկ արժեքները' ընկերությունը: Նա հասկանում էր, որ ես այս առաջնությունից ոչինչ չունեի հիշելու, քանի որ ոչ մի խաղ չէի խաղացել և կատարեց այդ փոխանցումը: Երբ ես նրան հանդերձարանում հարձրեցի նրա այդպիսի որոշման պատճառը, նա ինձ ասաց. «այդպես եմ արել, քանի որ կարևորը ոսկե խաղակոշիկը չէ, այլ մեր ընկերությունն է»:»-Մատաի խոսքերն է մեջբերում «ՈՒԵՖԱ»-ի պաշտոնական կայքը:
Տարածել լուրը`