Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 13 » Մատա. Իրավունք չունենք հիասթափեցնել մեր երկրպագուներին

Մատա. Իրավունք չունենք հիասթափեցնել մեր երկրպագուներին


Անգլիական «Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մանուել Մատան, խոսել է «Նապոլիի» հետ վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի 1/8 երզափակիչ պատասխան հանդիպման մասին:

«Չորեքշաբթի մենք եզրափակչին հավասար հանդիպում ենք անցկացնելու: Պետք է հաղթենք 2 գնդակի տարբերությամբ, և միևնույն ժամանակ սեփական դարպասը պահենք անառիկ: Ըստ իս, դա մեզ համար հաղթահարելի դժվարություն է:

«Ստենֆորդ Բրիջում» ամեն ինչ հնարավոր է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք դրական արդյունքի, քանի որ այլևս իրավունք չունենք հիասթափեցնել մեր երկրպագուներին»,- Մատայի խոսքերն է փոխանցում «ազնվականների» պաշտոնական կայքը:  

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15