Գլխավոր էջ » 2012 Մարտ 5 » Մատա. Հաջողություն եմ մաղթում Վիլաշ Բոաշին
Մատա. Հաջողություն եմ մաղթում Վիլաշ Բոաշին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշի հեռացումից և «Վեսթ Բրոմից» կրած պարտությունից հետո (0:1) թիմի կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ իսկապես դժվար օր ստացվեց և կոչ է արել իր թիմակիցներին բարելավել դրությունը:
Մատան, ով «Ստեմֆորդ Բրիջ» էր տեղափոխվել Վիլաշ Բոաշի օրոք, շնորհակալություն է հայտնել պորտուգալացի մասնագետին:
«Իսկապես հեշտ օր չէր բոլոր նրանց համար, ովքեր ինձ պես «Չելսիի» մի մասնիկն են»,- նշել է Մատան Facebook-ի իր էջում:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մարզչին և հաջողություն մաղթել նրան: Մենք պետք է շարունակենք աշխատել, լավ օրերն առջևում են: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»:
Տարածել լուրը`