Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 22 » Մատա. «Ես մտածում եմ «Չելսիի» մասին»

Մատա. «Ես մտածում եմ «Չելսիի» մասին»


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան ասել է, որ ինքը մտածում է իր ակումբի և նրա արդյունքների մասին, այլ ոչ թե հավաքական հրավիրվելու:

«Ես չգիտեմ, արդյոք այս խաղում կան Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչներ: Իմ նպատակն է օգուտ բերել «Չելսիին» և ես դա կանեմ: Ես ամենալավ բաները կտամ «Չելսիին», ուրախ եմ խաղալ Անգլիայում: Ես ինձ հիանալի եմ զգում: Այո, ես կարող էի հեթ-տրիկ ձևակերպել, բայց Ֆերնանդո Տորրեսն ավելի հարմար իրավիճակում է գտնվում: Իմ 2 գնդակները բավական եղան, քանի որ ակումբը հաղթանակ տարավ:

Ինձ համար ամենակարևորն այն է, որ իմ ակումբը հաղթի: Խաղը իրոք դժվար էր, հատկապես 1-ին խաղակեսում: Բայց միայն թիմային աշխատանքն օգնեց մեզ իրադարձությունների շրջադարձ կատարել և հաղթել:»-ասել է Մատան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15