Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 4 » Մատա. «Ես լավագույն մարզավիճակում չեմ»
Մատա. «Ես լավագույն մարզավիճակում չեմ»
«Ես չեմ գնվում իմ լավագույն մարզավիճակում: Ես զգում եմ դա և մոտակա տուրերում կփորձեմ բարելավվել այն: Շատերն ասում են, որ սա իմ լավագույն շաբաթներից էր, բայց ես զգում եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ:
Մենք շատ լավ կոլեկտիվ ունենք և շատ երիտասարդ ֆուտբոլիստներ: Ինձ դուր է գալիս խաղալ Օսկարի և Ազարի հետ: Գլխավորը, որ մենք թիմային ֆուտբոլ խաղանք և չմտածենք անձնական մրցանակների մասին: Միայն համախմբվածությունը կօգնի մեզ լուրջ հաջողությունների հասնել, ինչպես հաղթեցինք Անգլիայի գավաթն ու Չեմպիոնների Լիգան:
Իհարկե, մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է խաղալ, ոչ թե նստել պահեստայինների նստարանին, դրա համար պետք է խաղալ բոլորից լավ: Մենք ունենք շատ ունիվերսալ ֆուտբոլիստներ, որոնք պատրաստ են խաղալ յուրաքանչյուր դիրքում, այդ պատճառով էլ թիմում չկան փոխարինողներ:»-ասել է Մատան:
Տարածել լուրը`