Գլխավոր էջ » 2012 Մայիս 8 » Մատա. Չեմ հոգնել
Մատա. Չեմ հոգնել
«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան հավաստիացրել է, որ իր առաջին մրցաշրջանում նա չի հոգնել:
«Ես դեռ բավականաչափ էներգիա ունեմ: Մրցաշրջանը երկար էր և առաջինն էր ինձ համար Անգլիայում, սակայն հաղթանակները մոռացնել են տալիս ամեն տեսակ հոգնածությունը»
«Ուեմբլիում» կրած պարտությունից հետո «Լիվերպուլն» առանձնահատուկ է տրամադրված լինելու ռևանշի հասնել, և «կապուլտների» աստղը հավատացած է, որ «Էնֆիլդում» ամենևին էլ հեշտ պայքար չի սպասվում իրենց:
Տարածել լուրը`