Գլխավոր էջ » 2012 Մայիս 7 » Մարզչի հարցում Չելսին դեռևս չի շտապում
Մարզչի հարցում Չելսին դեռևս չի շտապում
Չնայած Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալուն և Անգլիայի Գավաթի խաղարկությունում հաղթանակ տանելուն` «Չելսի»-ի ղեկավարությունը չի շտապում մշտական աշխատանք առաջարկել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոյին:«Մեզ 3 հանդիպում է մնացել: Տեսնենք, թե ինչպես կեզրափակենք մրցաշրջանը: Հուսով եմ` կկարողանանք հաջողության հասնել Մյունխենում: Որոշումներ կկայցնենք այս ամենից ելնելով»,- հայտարարել է «Չելսի»-ի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը:
Տարածել լուրը`