Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 18 » Մակիկրան. «Մեկնում եմ վարձակալության»
Մակիկրան. «Մեկնում եմ վարձակալության»
«Չելսիի» կիսապաշտպան Ջոշ Մակիկրանը խոստովանել է, որ ինքը կրկին մեկնելու է վարձակալության, որպեսզի խաղային փորձ ձեռք բերի, հայտնում է westlondonsport.com-ը:«Իմ կարիեռայի համար կարևոր է, որ ես կանոնավոր խաղամ: Ես պետք է փորձ ձեռք բերեմ: Շատ կարևոր է հիմա խաղալ: «Չելսիում» ես այդպիսի հնարավորություն չեմ ունենա: Կես տարի է, ինչ Պրեմիեր Լիգայի թիմերից առաջարկներ եմ ստանում: Հետո կվերադառնամ «Չելսի» և կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում:»-ասել է Մակիկրանը:
Տարածել լուրը`