Գլխավոր էջ » 2012 Մայիս 8 » Լուկակու. Ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնել ուրիշ ակումբի կազմում
Լուկակու. Ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանը նույնպես անցկացնել ուրիշ ակումբի կազմում
Լուկակուն, որի 19-ամյակը լրացել է ամիսներ առաջ, չի անցկացրել ոչ մի հանդիպում Դի Մատեոյի գլխավորությամբ:
-Ես պետք է խաղամ հաճախ:Ես այնքան էլ լավ չեմ դրսևորել ինձ Չելսիում:Եվ Անդրե Վիլլաշ-Բոաշը, և Ռբերտո Դի Մատեոն վստահում են փորձառու խաղացողներին:Միշտ չէր, որ ես համաձայն էի նրանց որոշումներին, սակայն ես միայն խաղացող եմ, և պարտավոր եմ հարգել նրանց որոշումը:Ես չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Չելսի»:
-Եկեք սպասենք մինչ նոր մարզչի հայտնվելը:Իսկ եթե ամեն ինչ մնա այսպես, ապա ես կհեռանամ այլ ակումբ վարձակալական հիմունքներով:Ներկա պահին իմ կարիերայի համար ամենակարևորը դա խաղալն է:Եվ եթե դա չի հաջողվում անել «Չելսիում», ապա դա ես կփորձեմ անել այլ ակումբում:
-Ես ձեռք կներեմ փորձ, և կվերադառնամ «Չելսի»:Միայն խաղալով ես կկարողանամ տեղ գտնել Բելգիայի հավաքականի կազմում:Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կատարել մեկ քայլ հետ, որպեսզի առաջ կատարես միանգամից երկուսը,-ասել է Լուկակուն De Standaard-ի հետ հարցազրույցում:
Տարածել լուրը`