Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 22 » Լուիսը այսօր չի խաղա. «Չելսիի» այս և մյուս խնդիրների մասին
Լուիսը այսօր չի խաղա. «Չելսիի» այս և մյուս խնդիրների մասին
Նախ սկսենք Լուիսից, որի վնասվածքը ամենացավալին է: Դավիդ Լուիսը երեկ իր Թվիթերի էջում գրառում է թողել, որտեղ նա նշել է, որ ունի ցավեր, և չի կարող խաղալ:
«Բարի երեկո: Ես այսօր մի փոքր տխուր եմ, քանի որ այսօր երեկոյան, ես իմ թիմի հետ դուրս չեմ գալու խաղադաշտ: Ես ցավեր ունեմ ծնկիս շրջանում: Բայց մի անհանգստացեք, ամեն ինչ կարգին է: Հաջողություն եմ մաղթում խաղընկերներիս, ԱՌԱՋ ՉԵԼՍԻ!!!»-Դավիդ Լուիսը հենց այսպես է կիսվել իր Թվիթերի էջում:
Անրադառնանք մեր մյուս վնասվածքին: Մարկո Մարինը այ խաղը ևս բաց կթողնի, քանի որ նա դեռ չի առողջացել վնասվածքից: Ենթադրվում է, որ նա դեռ մի քանի խաղ էլ բաց կթողնի:
Իսկ ահա Ռամիրեսը, ով Պրեմիեր Լիգայի առաջին խաղը բաց էր թողել հիվանդության պատճառով, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և պատրաստվում է «Ռեդինգի» հետ խաղին:
Ձեզ ենք ներկայացնում նաև այն կազմերը, որոնք որ ենթադրվում է, որ այսօր խաղալու են:
Հավանական կազմեր`
Չելսի- Չեխ, Իվանովիչ, Կեհիլ, Տերի, Քոուլ, Լեմպարդ, Միկել, Ռամիրես, Մատա, Ազար, Տորրես:
Ռեդինգ- Ֆեդերիկի, Գանտեր, Պիրս, Գորկս, Հարթ, Մքլիրի, Գաթրի, Լեյգերթհուդ, Մքանֆ, Ռոբսոն, Լե Ֆոնդրե:
Տարածել լուրը`