Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին»:
Ինչպես հայտնում է ֆրանսիական մամուլը, ակումբի և Բլանի միջև առաջին բանակցություններն այդ հարցի շուրջ կարող են կայանալ արդեն մոտակա ժամանակ:
Բլանի առավելություն կարող է համարել այն փաստը, որ ֆրանսիացին ամռանը կարող է մնալ առանց աշխատանքի և «Չելսին» ստիպված չի լինի համապատասխան փոխհատուցում վճարի մարզչի համար:
Իր խաղային կարիերայի տարիներին Բլանը մի քանի սեզոն խաղաց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: