Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 31 » London 24-ի հետաքրքիր հոդվածը Խուան Կուադրադոյի մասին

London 24-ի հետաքրքիր հոդվածը Խուան Կուադրադոյի մասին


London 24-ի լրագրողները գտել են մի քանի հետաքրքիր փաստեր կապված Չելսիի պատմության մեջ առաջին կոլումբիացի ֆուտբոլիստ՝ Խուան Կուադրադոյի մասին: 

1. Կուադրադոն իր կարիերան սկսել է կոլումբիական «Ատլետիկո Ուրաբայում», որտեղ հանդես է եկել որպես կենտրոնական հարձակվող: $CUT$ Սակայն ակումբի հիմնադիր Նելսոն Գալլեգոն, որը ֆուտբոլի մեծ գիտակ է, Խուանին տեղափոխում է եզր, որտեղ մինչ օրս հանդես է գալիս:

2. Կուադրադոն իր առաջին 86 պաշտոնական խաղերից միայն հինգում է գրավել մրցակիցների դարպասը: Տեղափոխվելով «Ֆիորենտինա» Կուադրադոն բարելավում է իր ցուցանիշները, մանուշակների կազմում 85 անցկացված խաղերում խփելով 20 գնդակ:

3. Կուադրադոյի նկատմամբ բավականին շատ են խախտումներ թույլ տալիս, նա այս ցուցանիշով «լավագույնն է» իտալական Սերիա Ա-ում: Միջին տվյալներով թույլ է տալիս 5 խախտում՝ 1 խաղի ընթացքում: Հիշեցնենք, որ բոլոր առաջնություններում ամենա շատը խախտումներ են թույլ տալիս Կուադրադոյի թմակին Էդեն Ազարի նկատմամբ:

4. Կոլումբիացի եզրայինը շատ է սիրում ստանալ դեղին քարտեր, 2012/2013թ. մրցաշրջանում «վաստակել է» 11 դեղին քարտ:

5. Կուադրադոն 2014-ի Աշխարհի առաջնությունում, դարձավ լավագույն գոլային փոխանցում կատարողներից մեկը, կատարելով 4 գոլային փոխանցում 5 անցկացված խաղերում: Կուադրադոյի հետ այս առումով կարողացել են մրցել միայն՝ Թոնի Կրոսսը և Արիեն Ռոբբենը՝ կատարելով հավասար քանակի գոլային փոխանցումներ սակայն ի տարբերություն Կուադրադոյի անցկացնելով 7 հանդիպում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15