Գլխավոր էջ » 2012 Մարտ 31 » Լեմպարդը գոհ է Դի Մատեոյից
Լեմպարդը գոհ է Դի Մատեոյից
«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գովեստի խոսքեր է ասել Ռոբերտո Դի Մատեոյի հասցեին, ով ստանձնել է ակումբի ղեկը Անդրե Վիլաշ Բոաշի պաշտոնանկ լինելուց հետո` նշելով, որ նա վստահություն է ներշնչում բոլորին, ինչի հետ էլ կապված են թիմի վերջին հաջողությունները:
«Ամեն ինչ պարզ է, ոչինչ բարդացված չէ: Խնդիրն էր վերադարձնել թիմին վստահությունը սեփական ուժերի հանդեպ: Եվ դատելով գրանցված վերջին արդյունքներից' դա նրան հաջողվել է:
Իհարկե, մարզչի և նրա օգնականի դերերը տարբեր են: Նա նախկինում էլ հաջող մարզչական փորձ է ունեցել»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: Ներկայումս «կապույտները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը և 5 միավորով են զիջում իրենցից առաջ ընթացող «Տոտենհեմին»:
Այնուամենայնիվ Լեմպարդը հրաժարվում է մեղադրել Անդրե Վիլաշ Բոաշին վատ արդյունքների համար, և կարծիք է հայտնել, որ վստահության պակասը հիմք հանդիսացավ պորտուգալացի մասնագետին հեռացնելու համար:
«Մենք անհրաժեշտ մակարդակով ելույթ չունեցանք, ինչն էլ հանգեցրեց մարզչի փոփոխության: Այդ պատճառով մենք' ֆուտբոլիստներս, ուրախ չենք: Մեր անհաջող ելույթների պատճառները շատ են, քան միայն մեկը»:
Տարածել լուրը`