Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 26 » Լեմպարդը տեղափոխվում է «Յուվենթու՞ս»
Լեմպարդը տեղափոխվում է «Յուվենթու՞ս»
Ինչպես հայտնում են անգլիական և իտալական ԶԼՄ-ները, Թուրինի «Յուվենթուսը» հետաքրքրություն է դրսևորում «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի նկատմամբ, տեղեկացնում է footylatest.com-ը:Այս մրցաշրջանում 34-ամյա Լեմպարդը հաճախակի չի հայտնվում «Չելսիի» մեկնարկային կազմում, քանի որ ակումբը ցանկանում է խաղադաշտում տեսնել երիտասարդ ֆուտբոլիստների: Մի քանի օր առաջ «Ազնվականների» նորանշանակ մարզիչ Ռաֆա Բենիտեսն ասել է, որ այս ամռանը Լեմպարդը կարող է հեռանալ ակումբից:
Ֆրենկին կհամապասխաներ Իտալիայի Ա Սերիան, քանի որ նա արդեն այն արագությունը չունի, որը պահանջում է անգլիական ֆուտբոլը: Չնայած Իտալիայի գործող չեմպիոնների հետաքրքրությանը, Լեմպարդով ակտիվորեն հետաքրքվում են չինական և ամերիկական ակումբներ:
Տարածել լուրը`