Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 26 » Լեմպարդը հիասթափված է

Լեմպարդը հիասթափված է


Ինչպես պարզ դարձավ, Լոնդոնի «Չելսին» հրաժարվել է Ֆրենկ Լեմպարդից և ցանկանում է ազատվել նրանից արդեն հունվար ամիսն, այդ պատճառով է, որ Լեմպարդը այսքան հիասթափված է:

«Ազնվականների» լեգենը իմանալով, որ իր հարազատ «Չելսին» ցանկանում է ազատվել իրենից, արագ ապաքինվեց և դուրս եկավ խաղադաշտ՝ փայլելով «Ասթոն ՎԻլլայի» դեմ խաղում, որտեղ նրա ստեղծագործ խաղի շնորհիվ «Չելսին» հաղթեց ջախջախիչ հաշվով: Բայց դա բավարար չեղավ նրան՝ ակումբում մնալու համար: Ղեկավարություը խնդրել է նրան նոր ակումբ փնտրել մինչև հունվար:

«Ֆրենկը ցնցված է այդ նորությամբ: Նա ցանկանում էր մնալ «Չելսիում», սակայն նրան ասել են, որ հունվարի նոր ակումբ փնտրի իր համար: Նա չի հավատում դրան, նրա ցանկությունն է մնալ «Չելսիում» և խաղալ այստեղ, քանի որ «Չելսին» նրա համար ամեն ինչ է:» - «Չելսիի» ղեկավարության անդամներից մեկի խոսքերն է մեջբերում բրիտանական մամուլը:

Հիշեցնենք, որ Լեմպարդը ասել է, որ նա նույնիսկ չի մտածում տրանսֆերների մասին, նրա նպատակն է՝ կենտրոնանալ խաղերի վրա: Փաստորեն,  այսպիսի լեգենը, ինչպիսին է Լեմպարդը այլևս պետք չէ «Չելսինն», և չնայած Բենիտեսի՝ Լեմպարդի հանդեպ վստահության, նրա օրերը «Չելսիում» հաշված են:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15