Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 24 » Լեմպարդը բուժզննում կանցնի

Լեմպարդը բուժզննում կանցնի


«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը այսօր բժշկական զննություն կանցնի, որտեղ կպարզվի լոնդոնցիների 2-րդ ավագի բուժման ժամկետը, հայտնում է sportinglife.com-ը:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման 15-րդ րոպեին Լեմպարդը ցավոտ վնասվածք ստացավ: Հիմա հարց է, թե նա կմասնակցի՞ արդյոք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը:

«Այս վնասվածքը հին վնասվածքի կրկնությունն է: Խաղից առաջ մարզումների ժամանակ Ֆրենկի ոտքը շատ լավ վիճակում էր: Նա լավ վիճակում էր և պատրաստ էր մասնակցել խաղին:»-ասել է «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեոն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15