Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Լեմպարդ. «Ես կարող էի հայտնվել «Ինտերոմ»»

Լեմպարդ. «Ես կարող էի հայտնվել «Ինտերոմ»»


«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ինչպես կարող էր մի քանի տարի առաջ տեղափոխվել միլանյան «Ինտեր», հայտնում է The Sun-ը:

«Ես մոտ էի Ա Սերիա տեղափոխվելուն: Իմ ակումբը կարող էր դառնալ «Ինտերը»: Ես ցանկանում էի գնալ Մոուրինյոի հետևից: Այդ ժամանակկաշրջանը հեշտ չէր ինձ համար: Իմ ակումբը խնդիրներ ուներ, իսկ ես կորցրեցի մորս: Ես ուղղակի ցանկանում էի փախչել այս ամենից:

Ես կորցրեցի ֆուտբոլի նկատմամբ իմ զգացողությունները, որովհետև հիշողությունները ինձ հանգիստ չէին տալիս: Ինձ թվում էր, թե ինչ-որ պաահի ես կդառնամ խելագար: Շատ լավ էր, որ մրցաշրջանը մոտ էր, և ինձ համոզեցին մնալ: Եթե ես գնայի «Ինտեր», մեծ գումարներ կվաստակեի, սակայն փողը ինձ համար ոչ մի նշանակություն չուներ, որովհետև ես այդ ժամանակ բավականի հարուստ էի:

Փառք Աստծուն, որ ես մնացի «Չելսիում», հիմա ես կարող եմ ասել, որ ես այս ակումբի համար արել եմ ամեն ինչ, ինչ կարող էի:»-պատմել է Ֆրենկը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15