Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 5 » Լեմպարդ. Չելսին անավարտ գործ ունի
Լեմպարդ. Չելսին անավարտ գործ ունի
«Բենֆիկայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (3:1) Ֆրենկ Լեմպարդը հավատացած է, որ իր թիմը կարող է հաղթանակ ակնկալել կիսաեզրափակիչում կատալոնացիների հետ հանդիպմանը:
Երեք տարի առաջ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունը դեռ հանգիստ չի տալիս «Չելսիի» 33-ամյա խաղացողին: «Բոլորն անավարտ գործ ունեն «Բարսլեոնայի» հետ: Իհարկե, դուք պետք է հարգենք նրանց, նրանք աշխարհի ուժեղագույն թիմն են»,-նշել է Լեմպարդը Sky Sports-ի հետ զրույցում:
«Կատալոնացիների հետ երեք տարի առաջ կայացած հանդիպումը դեռևս մեր մտքում է: Բայց հիմա բոլորովին այլ ժամանակ է, և մենք պետք է փորձենք նրանց պարտության մատնել:
Ինչ վերաբերում է «Բենֆիկայի» հետ խաղին, այն շատ բարդ ստացվեց: Նույնիսկ երբ արտագնա խաղում մենք առավելության էինք հասել 1:0 հաշվով, այնուամենայնիվ, մրցավեճի ելքը հնարավոր չէր կռահել:
Այժմ հաջորդ փուլ անցնելով' մենք ավելի հանգիստ ենք: Իհարկե կիսաեզրափակիչում ֆավորիտ է լինելու մեր մրցակիցը: Բայց մենք պետք է հավատանք մեր ուժերին:
Մենք գիտենք, որ մեր առավելագույն հնարավորություններով պետք ելույթ ունենանք»,-եզրափակել է Լեմպարդը:
Տարածել լուրը`