Գլխավոր էջ » 2015 Հունվար 21 » Կուրտուա. Պետք է գոհ լինենք ոչ–ոքիից
Կուրտուա. Պետք է գոհ լինենք ոչ–ոքիից
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկությունում «Լիվերպուլի» հետ կայացած կիսաեզրափակչի առաջին հանդիպման արդյունքը (1:1)։
«Հաշվի առնելով «Լիվերպուլի» ստեղծած պահերը, պետք է գոհ լինենք ոչ–ոքի արդյունքից։ Մրցակիցը խաղային նոր համակարգ ուներ, արագ ֆուտբոլիստներով. այդ պատճառով մեզ համար դժվար էր նրանց վերահսկել։
Մենք մեր լավագույն խաղը չանցկացրինք, բայց 1։1 հաշիվը լավ արդյունք է։ Տանը կարող ենք սկսած գործն ավարտին հասցնել։ Ամեն ինչ մեր ձեռքերում է»,– բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում BBC–ին։
armsport.am
Տարածել լուրը`