Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 26 » Կուրտուա. Պատրաստ կլինենք, եթե գործը հասնի 11-մետրանոցներին

Կուրտուա. Պատրաստ կլինենք, եթե գործը հասնի 11-մետրանոցներին


«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի անհանգստանում, որ կիրակի օրն Անգլիական լիգայի գավաթի խաղարկության` «Տոտենհեմի» հետ եզրափակիչ խաղում հնարավոր է լինեն հետխաղյա 11-մետրանոց հարվածներ: Ընթացիկ մրցաշրջանում բելգիացի դարպասապահը ստվերում է թողնում Պետեր Չեխին, սակայն ի տարբերություն վերջինիս 11-մետրանոցներ հետ խփելու մեծ փորձ չունի:

-Ես երբեք չեմ մասնակցել հետխաղյա 11-մետրանոցներով հանդիպումների: Միայն մեկ անգամ «Ատլետիկոյի» կազմում, ընկերական մրցաշարի շրջանակում: Աշխատում եմ դարպասապահների մարզչի հետ և փորձեր եմ կատարում: Մենք պատրաստ կլինենք, եթե գործը հասնի 11-մետրանոցներին:

Մեր օրերում դու հնարավորություն ունես արագությամբ ուսումնասիրելու մրցակցիդ խաղը և հետևություններ անել` դիտելով նրա մասնակցությամբ տեսանյութեր և լուսանկարները,-Կուրտուայի խոսքը մեջբերված է «Daily Star»-ից:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15