Գլխավոր էջ » 2015 Մարտ 14 » Կուրտուա. Կա ևս մեկ տիտղոս, որի համար պետք է պայքարել
Կուրտուա. Կա ևս մեկ տիտղոս, որի համար պետք է պայքարել
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան իր հիասթափությունն է արտահայտել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլից դուրս մնալու կապակցությամբ և ընդգծել է` այժմ լոնդոնյան թիմը պետք է կենտրոնանա Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական պայքարի վրա:
-«Պարի Սեն Ժերմենը» շատ լավ թիմ է, շատ ուժեղ է: Երկու խաղում էլ մրցակիցը մեզ համար դժվարություններ ստեղծեց: Պատասխան հանդիպումը հեշտ չէր, մենք չունեինք ազատ տարածություններ: Շատ երկար ու բարդ խաղ էր: Երբ հաղթում էինք 1:0 հաշվով, հույս ունեինք` դա բավարար է պայքարը շարունակելու համար, բայց «ՊՍԺ»-ն գոլ խփեց անկյունայինից, հետո կրկին անկյունայինից, երբ մենք հաղթում էինք 2:1 հաշվով: Մենք պետք է ավելի լավ խաղայինք:
Պետք է արագ մոռանանք եվրագավաթներում պարտության մասին, քանի որ ԱՊԼ-ում մեզ 11 հանդիպում է մնացել, տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքերում է, ակումբում բոլորը կենտրոնացել են այդ մտքի վրա: Մի փոքր բարկացած ենք, քանի որ սովորել էինք մեկ շաբաթում երեք խաղ անցկացնել, իսկ հիմա պետք է մեկ անգամ խաղանք, բայց ոչինչ... Ամեն ինչ կանենք ԱՊԼ-ում հաղթելու համար, չնայած բարդ է լինելու: Այժմ հիասթափված ենք, բայց կա ևս մեկ տիտղոս, որի համար այս մրցաշրջանում պետք է պայքարել,-Կուրտուայի խոսքը մեջբերված է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքից:
sport.times.am
Տարածել լուրը`