Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 23 » Կուադրադոն մեկնել է Լոնդոն՝ բանակցելու «Չելսի»-ի հետ

Կուադրադոն մեկնել է Լոնդոն՝ բանակցելու «Չելսի»-ի հետ


Իտալական «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Խուան Կուադրադոն «Չելսի»-ի կազմը կարող է համալրել արդեն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Tuttomercatoweb-ի փոխանցմամբ՝ Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպանի գործակալ Ալեսանդրո Լուչին օրեր առաջ մեկնել էր Լոնդոն ու բանակցություններ սկսել «ազնվականներ»-ի ներկայացուցիչների հետ: Բանակցությունների նպատակով այսօր Լոնդոն է մեկնել նաև Կուադրադոն:

Հիշեցնենք, որ «Չելսի»-ն պատրաստ է 27 մլն եվրո վճարել, իսկ «Ֆիորենտինա»-ն ցանկանում է ստանալ ֆուտբոլիստի հրաժարագինը՝ 35 մլն եվրո:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15