Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 2 » Կոստա. Ես հրեշտակ չեմ և չեմ փոխվելու

Կոստա. Ես հրեշտակ չեմ և չեմ փոխվելու


Լոնդոնի «Չելսիի» իսպանացի հաձակվող Դիեգո Կոստան հայտարարել է, որ ինքը հրեշտակ չէ, բայց միաժամանակ երբեք միտված չի եղել ուրիշ խաղացողների վնասելու։

26-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 3 խաղով, երբ կրկնապատկերը ցույց է տվել, որ նա կանգնել է «Լիվերպուլի» խաղացող Էմրե Ջանի ոտքին Ագլիայի գավաթի հանդիպման ժամանակ։

-Այդ դեպքից հետո կարևորն այն է, որ երբ ես հասնում եմ տուն, կարողանամ գնալ քնելու՝ մտածելով, որ ոչ մի վատ բան չեմ արել, քանի որ երբեք վատ բան անելու մտադրություն չեմ ունեցել, և դա պատահաբար է ստացվել,-ասել է Կոստան «Daily Telegraph»-ին։ - Դուք կարող եք հստակ տեսնել, որ ես դա դիտմամբ չեմ արել, բայց պետք է ընդունեմ պատիժս։ Իհարկե, տխուր եմ, քանի որ չեմ կարող օգնել թիմին դաշտում։ Պետք է ընդունեմ պատիժս ու հարգեմ այն։

Ես չեմ ասում, որ հրեշտակ եմ, բայց ամեն անգամ, երբ ես խաղում եմ, նույն կերպ եմ խաղում, քանի որ ես այդպիսին եմ։ Ֆուտբոլն իմ օդն ու ջուրն է, և ես ամեն ինչ պետք է անեմ այս ակումբի և նրա երկրպագուների համար։ Ես դաշտում միշտ այդպիսին եմ լինելու։ Դա իմ խառնվածքն է, և ես տարբեր եմ դաշտում և դրանից դուրս։

Քանի՞ անգամ եմ վնասել որևէ մեկին։ Ոչ մի։ Երբեք որևէ ֆուտբոլիստի դիտմամբ չեմ վնասել։ Շատ եմ պատահարների մեջ ընկել, բայց դա իմ խաղաոճն է։ Չեմ պատրաստվում փոխել այն մի քանի խաղով որակազրկվելու պատճառով,-ամփոփել է Կոստան։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15