Գլխավոր էջ » 2015 Հունվար 30 » Կեհիլ. Կոստայի բնավորությունը պատիժ է պաշտպանների համար
Կեհիլ. Կոստայի բնավորությունը պատիժ է պաշտպանների համար
«Չելսիի» պաշտպան Գարի Կեյհիլը կարծում է, որ պետք չէ փոխել թիմի հարձակվող Դիեգո Կոստայի խաղաոճը: Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, հնարավոր է, Կոստային որակազրկի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի` «Լիվերպուլի» հետ խաղում Էմրե Ջանի ոտքին կանգնելու համար (դրվագը չէր արձանագրվել խաղի մրցավարների կողմից):
-Այդպիսին է Կոստայի բնավորությունը, այդպես է նա խաղում: Պաշտպանների համար դա պատիժ է: Նրա խաղ անբաժանալի մասն այն է, որ Դիեգոն երբեք չի խուսափում պայքարից, չի հեռացնում ոտքերը: Հնարավո՞ր է դա փոխել: Չեմ կարծում, բացի այդ` անհրաժեշտ էլ չէ: «Չելսիին» հենց Դիեգո Կոստայի նման ֆուտբոլիստ է պետք,-Կեյհիլի խոսքը մեջբերված է «BBC»-ից:
Հավելենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում Կոստան մասնակցել է 19 խաղի, խփել է 17 գոլ և ստացել է 7 դեղին քարտ:
sport.times.am
Տարածել լուրը`