Գլխավոր էջ » 2015 Մարտ 16 » Կեհիլ. Հաղթանակ է հարկավոր, որն ավելի ուժեղ կդարձնի մեզ
Կեհիլ. Հաղթանակ է հարկավոր, որն ավելի ուժեղ կդարձնի մեզ
«Չելսիի» պաշտպան Գերի Կեհիլը կարծում է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց եւ Պրեմիեր լիգայում «Սաութհեմփթոնի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո, «կապույտները» դեռ կարող են պահպանել առաջատարի դիրքն ազգային առաջնությունում եւ հաղթել այն:
«Կարծում եմ մոտ ժամանակներս կհասնենք համոզիչ հաղթանակի, որը կվերադարձնի մեզ մեր վստահությունը,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքերն են մեջբերում անգլիական լրատվամիջոցները,- «Չելսիից» միշտ լավ արդյունք են ակնկալում: Չկարողացանք առաջ գնալ Չեմպիոնների լիգայում, իսկ մի քանի օր հետո չպարտվեցինք Պրեմիեր լիգայում եւ բոլորը սկսեցին հարցնել՝ ինչ է կատարվում: Մենք պետք է կենտրոնանանք: Հիանալի հնարավորություն ունենք այս մրցաշրջանում հաղթել Անգլիայի առաջնությունը: 10 խաղ է մնացել եւ մենք հիանալի դիրքում ենք: Պետք է հաղթահարենք ճնշումը: Դրանում մեզ կօգնի հաղթանակը, որն ավելի ուժեղ կդարձնի մեզ»:
armsport.am
Տարածել լուրը`