Գլխավոր էջ » 2015 Հունվար 29 » «Կարծում եմ՝ նա խելագար է». Մոուրինյոն պատասխանել է Անրիին
«Կարծում եմ՝ նա խելագար է». Մոուրինյոն պատասխանել է Անրիին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Sky Sport-ի փորձագետ Թիերի Անրին քննադատել էր Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային: Անրին նշել էր, որ Կոստան «կեղտոտ» էր գործում «Լիվերպուլ»-ի հետ խաղում ու պետք է կարմիր քարտ ստանար:
«Ազնվականներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստին:
«Չեմ հասկանում՝ ինչ եք հասկանում՝ ասելով «կեղտոտ» խաղ: Հնարավոր է՝ Դուք արդեն ազդեցության տակ եք: Խոսքերս խնդիրներ կստեղծեն ինձ համար, բայց հուսով եմ՝ այս անգամ ինձ չեն պատժի: Այդ իսկ պատճառով կասեմ, որ հեռուստաալիքներից մեկում մի ամբողջ խումբ է աշխատում Կոստայի դեմ: Այնտեղ կա փորձագետ, ով հետաքննում է Կոստայի «հանցագործությունները»: Կարծում եմ՝ նա խելագար է:
Չեմ խոսի 11 մետրանոցի մասին, որը պետք է նշանակվեր Կոստայի նկատմամբ խախտումից հետո: Ոտնաթաթը տրորելը Sky Sports-ում հանցագործություն են համարում: Բայց դա բոլորովին պատահական էր ստացվել: Կոստան պայքարում էր գնդակի համար, իսկ հակառակորդը խոտածածկին էր, որից էլ առաջանում է հպում: Այդ պահին Կոստան նայում է գնդակին:
Բոլորս գիտենք՝ որքան է այդ փորձագետը սիրում «Չելսի»-ն ու ինձ՝ մասնավորապես: Ֆուտբոլային փորձագետներին հեռուստաընկերությունները շատ լավ են վարձատրում: Նույնիսկ ավելի լավ, քան որոշ մարզիչների, ովքեր ամեն հանգստյան օր 90 րոպե նստած են պահեստայինների նստարանին:
Իսկ այդ տղաները հիանալի տեղ ունեն, լավ վարձատրվում են, ճնշում չկա: Եվ նրանք միշտ իրավացի են: Նրանք երբեք չեն պարտվում, միշտ հաղթող են: Բայց նրանք պարտավոր են լինել ազնիվ»,- հայտարարել է Մոուրինյոն:
1in.am
Տարածել լուրը`